ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Ռուսաստանն էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, բայց չի կարող հանդուրժել ահաբեկչությունը»

«Ռուսաստանն էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, բայց չի կարող հանդուրժել ահաբեկչությունը»
29.09.2015 | 11:36

Վերջին տասնամյակում առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Պուտինի ելույթից առաջ ՈՒկրաինայի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը: Ավելի վաղ նույնն արել էր ռուսաստանյան պատվիրակությունը` ՈՒկրաինայի նախագահի ելույթի ժամանակ: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, սակայն չի կարող հանդուրժել ահաբեկչությունը: Նա ասել է, որ առհասարակ աշխարհում ստեղծված իրադրությունը հանդուրժել այլևս չի կարելի: Ծավալուն անդրադարձ կատարելով միջազգային ահաբեկչությանը` Պուտինն առաջարկել է հակահիտլերյան կոալիցիայի պես կոալիցիա ստեղծել ահաբեկչության դեմ պայքարում: Պուտինն ասել է, որ այդ կոալիցիայում պետք է ավելի շատ ուժեր ընդգրկվեն, այդ թվում` իսլամական երկրներից: Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ահաբեկիչների հետ սիրախաղը հղի է լուրջ վտանգներով և ծայրահեղ վտանգավոր է անվանել ահաբեկիչներին զինելու փորձերը: Պուտինը հատուկ նշել է, որ սխալ է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության ու բանակի հետ համագործակցությունից հրաժարվելը: Նա շեշտել է, որ Ասադի իշխանությունը օրինական է և պետք է ընդունել, որ Սիրիայի կառավարական ուժերից ու քրդական միավորումներից բացի Սիրիայում ոչ ոք «Իսլամական պետության» դեմ չի պայքարում: Պուտինը կոչ է արել չկարծել, թե ահաբեկիչները մյուսներից անխելք են: Նա բարձրաձայնել է, որ այսօր Ռուսաստանը ռազմա-տեխնիկական աջակցություն է ցուցաբերում թե Սիրիային, թե Իրաքին և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Մերձավոր Արևելքում իսլամիստներն են լցրել իշխանության առաջացած վակուումը: Պուտինը բացատրել է նաև, որ «Իսլամական պետությունը» դատարկ տեղը չէ, որ ի հայտ է եկել. այլ առաջացել է որպես պայքարի գործիք` ոչ ցանկալի աշխարհիկ իշխանությունների դեմ: Շարունակելով թեման` Պուտինը նաև նկատել է, որ սիրիական ընդդիմությանը մարզում, զինում են, հետո նրանք անցնում են ԻՊ-ի կողմը: Պուտինը կոնկրետ կոչ է արել օգնել Սիրիայի օրինական իշխանություններին` Բաշար Ասադի գլխավորությամբ:
ՌԴ նախագահը խոսել է նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի վետոյի իրավունքի շուրջ բանավեճի մասին` ասելով, որ ՄԱԿ-ում միշտ էլ տարաձայնություններ են եղել անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների վետոյի իրավունքի շուրջ: Նա ուշադրություն է հրավիրել, որ այսօր նորմա են դարձել միակողմանի պատժամիջոցները` ՄԱԿ-ին շրջանցելով: Իսկ պատժամիջոցները, ըստ Պուտինի, ծառայում են շուկայում մրցակիցներին հեռացնելուն: Խոսելով դիմակայության մասին ավելի լայն իմաստով` Պուտինն ասել է նաև, որ հետխորհրդային երկրները դրվել են կեղծ ընտրության առաջ` լինել Արևմուտքի կամ Արևելքի հետ: ՈՒկրաինայում իշխանափոխությունը նա անվանել է պետական հեղաշրջում, որ հրահրվել է դրսից:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ